Խաչատուր աբեղայի Ջուղայեցվո Պատմութիւն պարսից: ԺԸ դար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Խաչատուր աբեղայի Ջուղայեցւոյ Պատմութիւն պարսից: ԺԸ դար Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Խաչատուր Ջուղայեցի. Խաչատուր աբեղայի Ջուղայեցւոյ Պատմութիւն պարսից: ԺԸ դար. Աշխատութեամբ Բաբգէն վարդապետի Աղաւելեանց. - Վաղարշապատ, 1905, տպարան Մայր Աթոռոյ Ս. Էջմիածնի: Շապիկը բաց աղյուսագույն ողորկ ստվար թղթից է: Առաջին կազմերեսին և կռնակին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսի կենտրոնում պատկերված է սև դրվագազարդ նախշ և տպագրված է գրքի գինը: Երկրորդ տիտղոսաթերթի կենտրոնում` աջից և վերջին էջ 371-ի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կտրտված են միայն (Ա-ԻԴ), 49-56, 233-320, 337-352 էջերը: Կազմերեսները և կռնակը խունացած ու մաշված են, կռնակին կան տարածված ջրահետքեր: Հեղինակ՝  Խաչատուր Ջուղայեցի Էջ՝  (Ա-ԻԴ), 371 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1905 Լայնություն (սմ)՝  14,5 Երկարություն (սմ)՝  22 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/726-1