Խարտոց

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Ոսկերչության գործիքներ, պարագաներ Տեսակ/ժանր՝  Ոսկերչի խարտոց Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կիսակլոր՝ կտրվածքում՝ կիսաշրջանաձև, կիսակլոր կողմում՝ միաքարթ, ուղիղ կողմում՝ երկքարթ, միակտոր խարտոց է՝ բաղկացած աշխատող մասից, որն ավարտվում է սուր ծայրով և քառանիստ, աստիճանաբար սրացող պոչուկից: Պոչուկի մի երեսին առկա է «1» թվանշանը և անգլերեն «SWISS MADE» գրությունը, հակառակ երեսին՝ դեպի ձախ նայող ձկնիկ՝ արտադրող ֆիրմայի էմբլեմը և լատինատառ «GLARDON+VALLORBE» (արտադրող ֆիրմայի անունը) գրությունը: Հեղինակ՝  ՚՚ Երկարություն (սմ)՝  ընդհանուր՝ 20.7 Նյութը՝  պողպատ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շվեյցարիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XXդ. կեսեր Նվիրատու՝  Հակոբ Մոմջյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8358/43 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-624