Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փոստային կապի միջոցներ
Տեսակ/ժանր՝
Նամականիշ
Թանգարան՝ Հայաստանի ազգային գրադարանՆկարագրություն ՝
1999 թ. ապրիլի 22-ին շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Եվրոպա: Ազգային արգելոցներ» թեմային, որի վրա պատկերված է Խոսրովի արգելոցը: Խոսրովի պետական արգելոցը զբաղեցնում է մոտ 27000 հա տարածություն: Կազմակերպվել է 1958 թ.: Գտնվում է 1600-2300մ բարձրության վրա: Անտառային բուսածածկույթը կղզիների ձևով տարածված է միջին բարձրություններում: Կենդանական աշխարհին բնորոշ են հայկական մուֆլոնը և բեզոարյան այծը: Հանդիպում են նաև գորշ արջ, վարազ, աղվես, նապաստակ, ընձառյուծ, լուսան, գայլ և այլն: Առանձնապես հարուստ է թռչնաշխարհը՝ սև ցին, սպիտակագլուխ անգղ, արծիվ, վայրի աղավնի: LG
Նյութը՝ Թուղթ, սանրավորՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1999Չափս՝ 4,1x2,5 սմՆկարագրություն՝ Եվրոպա: Ազգային արգելոցներ: Անվանական արժեքը՝ 170 ՀՀ դրամՆկարիչ-Ձևավորող՝ Սամուելյան ՀարությունՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԱԳ
Բաժնեհաշվառանիշ՝
496-Նամ.