«Խորհրդային գրականություն» N2

«Խորհրդային գրականություն» N2

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Մոխրագույն կազմով ամսագիր: 3-րդ էջին Ա.Խանջյանի զեկույցն է Հայաստանի Խորհրդային Գրողների միության առաջին պլենումում՝ «Մեր գրականության խնդիրները» թեմայով : 7-րդ էջում Խանջյանը քննադատում է մեր գրողներից ոմանց, նաեւ անդրադառնում Չարենցի «Գիրք ճանապարհի»-ն: Նա ասում է, որ գրողները փախուստ են տալիս այսօրվա իրականությունից դեպի անցյալը. «Սխալ է Չարենցի մոտեցումը դեպի մեր անցյալը («Պատմության քառուղիներով»). մեր ժողովրդի ամբողջ անցյալի մեջ նա չի գտնում ոչ մի լուսավոր կետ. նրա պոեմը վերածվում է մի նոր «վողբի» եւ որ ամենից զարմանալին է ու պախարակելին՝ նրա «վողը» տարածվում է ոչ միայն մեր անցյալի, այլեւ որոշ չափով նաեւ մեր ներկայի վրա»: «Խրոնիկա» բաժնում նշվում է, որ Ե.Չարենցը ընտրվում է համագումարի գործնական նախագահության, Հայաստանի խորհրդային գրողների միության վարչության կազմում: Վճռական ձայնի իրավունքով Խորհրդային գրողներ համամիութենական համագումարի պատգամավոր ընտրվում է նաեւ Չարենցը: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1259 98 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2495