Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Խուրջին
Թանգարան՝ Կապանի երկրագիտական թանգարանՆկարագրություն ՝
Խուրջինը կարված է կարպետի կտորից: Հիմնական ֆոնը կարմիր է: Կողմնապարկերի երեսների վրա պատկերված է շեղանկյուն զարդանախշ, որը կազմված է մանուշակագույն, կարմիր, դարչնագույն, սպիտակ (իրար մեջ առնված) ատամնավոր շեղանկյուններից: Շեղանկյունների կենտրոններից մեկում բաց մկնագույն քառաթերթ ծաղիկ է, մյուսում՝ մանուշակագույն ծաղիկ, որի երկու թերթերին դեղին փոքրիկ խաչեր են: Կողմնապարկերից յուրաքանչյուրը ունի մեկ եզրաշերտ շրջանակ, որի դարչնագույն ֆոնի վրա գործված են իրար հաջորդող, գույնզգույն խոյեղջյուրներ: Կողմնապարկերից մեկի վրա գործված է 1916 թիվը:
Խուրջինի հետևամասը կարված է դարչնագույն դաշտ ունեցող զոլավոր կարպետի կտորից:
Եզրաշերտերը տեղ-տեղ վնասված են , հենքը տեղ-տեղ բաց է:
Հեղինակ՝ ԱնհայտՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՍյունիքՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դարի 2-րդ կեսՆյութը՝ ԲուրդԼայնություն (սմ)՝ 60Երկարություն (սմ)՝ 127Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԵԹ
Հիմնական հաշվառանիշ՝
Մ-338
Բաժնեհաշվառանիշ՝
Ա-165