Խուրջին

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Խուրջին Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գրպանների կապտամանուշակագույն հիմնահույնի վրա երկու շարքով անցնում են իրար կցված կարմիր շեղանկյուններ, որոնք իրենց միջև առաջացնում են նմանատիպ կապտամանուշակագույն շեղանկյունների շարք: Գրպանների միջև ընկած հատվածն ունի նույն հարդարանքը: Գրպանների բերանները կետանախշ բաժանարար կարագծով բաժանված է երեք նեղ շերտի՝ կենտրոնականը՝ կարմիր հգ-ով և հարդարված են մանրիկ Տ-աձև նախշերով: Դարձերեսը շերտավոր է՝ կազմված կարմիր, կանաչ, դեղին, կապույտ գունաշերտերից: Գրպանների բերանի շրջանում կան օղակներ՝ կապիչ-քուղերով: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Նոյեմբերյան շրջ․, գ․ Բերդավան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Նյութը՝  բամբակ Լայնություն (սմ)՝  53 Երկարություն (սմ)՝  143 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  958/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-419