Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Խուրջին
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Գրպանների դիմերեսը և միջնահատվածը բաժանված են մուգ շականակագույն հիմնագույնով երեք նեղ և մոխրագույն երկու լայն շերտերի: Լայն շերտերի վրայով անցնում են սպիտակ հիմնագույնով իրար կցված շեղանկյուններ, եզրերում՝ եռանկյուններ: Գրպանների երեսների մուգ շականակագույն շերտերը և շեղանկյունները հարդարված են Տ-աձև նախշերով: Տ-աձև նախշերի մեկ շարք անցնում է գրպանների եզրերով: Գրապնների դարձերեսը հարդարված է հորիզոնական և ուղղահայաց անցնող սև-մոխրագույն-սպիտակ շերտերով, որոնք առաջացնում են ուղղանկյուն հարթություններ: Գրպաններն ունեն հյուսածո օղակներ՝ ծայրերը փնջիկավոր քուղերով:
Կատարող՝ Սաթենիկ ԹիրաբյանՍտեղծման/Արտադրման վայրը՝ Իջևանի շրջ. գյ․ խաղթառակՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1905թ.Նյութը՝ բուրդԼայնություն (սմ)՝ 47Երկարություն (սմ)՝ 133Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
3103/1
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-1427