Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Խուրջին
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Գրպանների կանաչ հիմնագույնի վրա երկու շարքով անցնում են իրար կցված կարմիր շեղանկյուններ, որոնք իրենց միջև առաջացնում են նմանատիպ կանաչ շեղանկյունների շարք: Գրպանների միջնահատվածն ունի բաց և մուգ կանաչի համադրություն և հարդարված է երեք զույգ կարմիր գծազարդով: Գրպանների բերանը հարդարված են իրարից կետագծերով բաժանվող լայնակի անցնող բաց դեղնավուն երկու նեղ գոտով՝ հարդարված S-աձև նախշերով: Խուրջինի դարձերեսը կազմված է կանաչ և մանուշակագույն լայն ու նեղ գունաշերտերից: Գրպաններին ունեն հյուսածո օղակներ՝կապիչ-քուղերով: Դարձերեսից միջանկյալ հատվածի եզրերը կարով ամրակայված են:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ Նոյեմբերյանի շրջ. գ. ԴովեղՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ. 60–ական թթ․Նյութը՝ բուրդՉափս՝ 129*50Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
3132/1
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-1438