Խուրջին

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Խուրջին Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գրպանների դիմերեսն ունի կապույտ հգ. և հարդարված է երկու շարքով անցնող իրար կցված սպիտակ շեղանկյունաձև շրջանակներով, որոնք լայնակի կողմերում հարդարված են իրար հանդիպակաց թռչնագլուխներով և իրենց միջև առաջացնում են նմանատիպ զարդապատկերների շարք՝ հակառակ ուղղությամբ: Գրպանների բերանի եզրերը կետանախշ երիզ-գծերով բաժանված են երեք գոտու՝ հարդարված Տ-աձև նախշերով: Միջնահատվածը հարդարված է միևնույն թռչնագլուխ շրջանակներով, յուրաքանչյուր շարքում՝ չորսական, զույգերով իրար հակադիր: Մի գրպանին ունի մեկ կնակերպ պատկեր՝ կանաչ վերնազգեստով և շագանակագույն եռանկյունաձև կիսաշրջազգեստով և ունի արձանագրություն՝ « 19 34 ՍԻՐ ԱՆ ՎԸ »: Գրպանների դարձերեսը հարդարված է կանաչամոխրագույն-սպիտակ լայն ու նեղ շերտերով: Գրպաններն ունեն հյուսածո օղակներ՝ կապիչ-քուղերով: Դարձերեսից միջնահատվածի եզրերը կտորով ամրակայված են: Ստեղծման/Արտադրման վայրը՝  գ. Կողբ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1934 թ. Նյութը՝  բամբակ Լայնություն (սմ)՝  48 Երկարություն (սմ)՝  140 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1019/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-449