Խուրջին

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Խուրջին Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Հարդարանքը կազմում են իրար կցված լայնակի ձգված շեղանկյուն շրջանակների իրար մեջ հագած շարքերը: Գրպանների կենտրոնով ձգվում է սպիտակ շեղանկյունների շարքը, նրան հարում են յուրաքանչյուր կողմում մոխրագույն, ապա՝ աղյուսագույն շեղանկյունների շարքերը: Գրպանների եզրերը կանաչ եռանկյունաձև գագաթները դեպի դաշտի ներսը ուղղված շերտեր են: Գրպանների լայնակի երկու եզրը հարդարված են գույնզգույն սլաքաձև իրար մեջ հագնող նախշերով հարդարված մեկական գոտով: Միջնահատվածը նույն է՝ գույների տարբերարկմամբ. կենտրոնով ձգվում է շեղանկյունների մոխրագույն շարքը, նրան հարում են սպիտակ հիմագույնով, ապա՝ բալագույն շարքերը,՝ եզրերը կանաչ: Գրպանների դարձերեսը հարդարված է սպիտակավուն-բաց շագանակագույն-վարդագույն լայն ու նեղ գունաշերտերով: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վարդենիսի շրջ․ գյ․ Շիշկայա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Նյութը՝  բուրդ, բամբակ Լայնություն (սմ)՝  42 Երկարություն (սմ)՝  105 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7428 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3363