Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Խուրջին
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Խուրջինի հիմնագույնը սև է, գեղազարդումը՝ սպիտակ: Գրպանները եզրազարդված են սպիտակ շուշանազարդ շրջանակով, որոնց եզրերը սանրատամ են և հարդարված են շարքով անցնող սպիտակ, իրար կցված լայնակի ձգված շեղանկյուններով, որոնք իրենց միջև առաջացնում են սև շեղանկյունների նմանատիպ շարք, կողերին՝ եռանկյունաձև գագաթները դեպի դաշտի ներսը ուղղված շերտեր: Միջնահատվածում շուշանանախշերը երկայնակի կողմերում են և ունեն շեղանկյունաձև հիմք: Գրպանների դարձերեսը կազմված է կապույտ-սպիտակ լայն ու նեղ շերտերից: Գրպաններն ունեն հյուսածո օղակներ՝ կապիչ-քուղերով: Դարձերեսից միջնահատվածի եզրերը ամրացված են կտորի նեղ երիզներով:
Կատարող՝ Անուշ ՄինասյանՍտեղծման/Արտադրման վայրը՝ Նոյեմբերյանի շրջ. գ. ԱրճիշՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1940–ական թթ․Նյութը՝ բուրդ, բամբակԼայնություն (սմ)՝ 42Երկարություն (սմ)՝ 110Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
7078
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-3104