Խուրջին

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Խուրջին Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Խուրջինի հիմնագույնը մուգ կապույտ է, գեղազարդումը՝ սպիտակ: Գրպանների եզրազարդված են սպիտակ շուշանազարդ շրջանակով, որոնց եզրերը սանրատամ դեպի դաշտի ներսը և հարդարված երկու շարքով անցնող սպիտակ, իրար կցված լայնակի ձգված շեղանկյուններով, որոնք իրենց միջև առաջացնում են կապույտ շեղանկյունների նմանատիպ շարք, կողերին՝ եռանկյունաձև, գագաթները դեպի դաշտի ներսը ուղղված շերտեր: Միջնահատվածում շուշանանախշերը երկայնակի կողմերում են, շեղանկյուններն՝ ավելի լայն: Գրպանների բերանը հարդարված է սպիտակ զոլերով առանձնացված երեք գոտիներով, կենտրոնականը սպիտակ՝ որոնք հարդարված են գույնգույն մանրիկ Տ-աձև նախշերով: Գրպանների դարձերեսը կազմված է սև-սպիտակ շերտերից: Դարձերեսից միջնահատվածի եզրերը ամրացված են կտորի շերտերով, որոնք ծածկել են շուշանանախշերի գլխիկները: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սևանի Ավազան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. կես Նյութը՝  բուրդ Լայնություն (սմ)՝  46 Երկարություն (սմ)՝  126 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3857/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2033