Խրիմյան Հայրիկ (Իմ հիշողություններից)

Խրիմյան Հայրիկ (Իմ հիշողություններից)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Խրիմեան Հայրիկ (Իմ յիշողութիւններից) Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Գրեց Տիգրան Փիրումեանց. Խրիմեան Հայրիկ (Իմ յիշողութիւններից). Կենսագրութիւն . Հանդերձ լուսանկար պատկերով. - Թիֆլիս, 1887, տպարան Մովսես Վարդանեանի: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսները պատված են գունազարդ թղթով՝ մուգ բալագույն -սև մանր տձև նախշերով: Առաջին կազմերեսի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կռնակը մուգ կանաչավուն մաշկալաթից է: Ֆորզացները բարակ սպիտակ թղթից են: Առաջին տիտղոսաթերթի վերևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի՝ «Յ. Թում.» ինքնագիրը սև թանաքով, իսկ երկրորդ տիտղոսաթերթի վերևի մասում՝ «Նուէր պարկեշտասուն օր. Մարիամ Մաճկալեանցին. Յովհաննէս Թումանեան» ընծայագիրը սև թանաքով: Տիտղոսաթերթին հաջորդում է ճակատանկար՝ Խրիմյան Հայրիկի պատկերով, որի վերևի մասում նույնպես կա Հովհ. Թումանյանի՝ «Յ. Թում.» ինքնագիրը սև թանաքով, իսկ դարձերեսին ՝ «Յ. Թում. - Մամիկոնեան 1888 I-I ամի» ինքնագիրը սև թանաքով: Վերջին էջ 52-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կապույտ թանաքով կնիքը: Ֆորզացները և թերթերը խունացած են: Հեղինակ՝  Փիրումյան Տ. Էջ՝  52 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, մաշկալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1887 Լայնություն (սմ)՝  14 Երկարություն (սմ)՝  19,7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/282-1