Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հյուսածո/ժանեկագործ իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Ծածկոց
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Ծածկոց երկտեղանի մահճակալի, գործած կաթնագույն թելով, քառանկյունաձև: Կազմված է առանձին գործած և իրար կարած 27 x 23 կլոր վարդյակներից, որոնց միացումից մնացած բաց հատվածները լրացված են դարձյալ կլոր, բայց ավելի փոքր միանման վարդյակներով: Մեծ վարդյակների կենտրոնում 2 շարքով գործված են 6-ական «ազատ» թերթիկներից կազմված ծաղիկներ:
Գործել է Մանուշ Բաբանյանը, ծնված Նոր Ջուղայում: Ուսանել է տեղի կուսանաց վանքի դպրոցում, 1928 թ. մեկնել է Ֆրանսիա՝ ասեղնագործության մեջ առավել հմտանալու նպատակով: Ասեղնագործել է ողջ կյանքի ընթացքում (1909-2000 թթ.): Հավաքածուն ժառանգել է դուստրը՝ Թագուշը:
Նյութը՝ ԲամբակՍտեղծման/Արտադրման վայրը՝ Պարսկաստան, Նոր ՋուղաՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1950-ական թթ.Չափս՝ 270 x 240Նվիրատու՝ Թագուշ ԲաշիկյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17505-1