Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Ասեղնագործ իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Ծածկոց
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Ծածկոցը ստորին մասում ունի զարդանախշ: Ծաղկեպսակի ներսում, եռանկյունու մեջ, կտրատովի տեխնիկայով ծաղիկ է ասեղնագործված: Նրա շուրջը ուռուցիկ հարթակարով ասեղնագործված են բազմաթերթիկ ծաղիկներ: Ծածկոցն ունի ծաղկազարդ զարդագոտի խաչաձև ծաղկաթերթիկներով, որոնք անկյունային մասում երիզված են թելքաշ տեխնիկայով արված, 3 սմ լայնությամբ խաչաձև ծաղկաթերթիկներով և հովհարաձև սյունակների հաջորդաձև շղթայով, որոնք անկյուններում ավելի մեծ են և անկյան տակ ներս թեքված: Եզրերը ծալված են և միացված թելքաշ եղանակով արված երիզով:
Ասեղնագործել է նվիրատուի մայրը՝ Էսթեր Սամվելյանը, որը ծննդով Կեսարիայից է: Մինչև նվիրատվությունը այն պահվել է դստեր մոտ՝ Կահիրեում:
Նյութը՝ ԲամբակՍտեղծման/Արտադրման վայրը՝ Սիրիա, ԴամասկոսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1920-ական թթ.Չափս՝ 87 x 133 սմՆվիրատու՝ Սեդա ՍամուելյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17138