Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Կտորեղեն
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Ծածկոց սեղանի ուղղանկյունաձև, կարված տարբեր զարդանախշերով դաջված կտորներից: Դաշտը կարմիր է՝ մանր կապույտ ծաղիկներով: Լայն շրջանակը և դաշտի ոճավորված զարդապատկերը սպիտակի վրա դաջված կարմիր, կապույտ, կանաչ ու սև իրար միահյուսվող քառաթերթ ծաղիկների զարդանախշով կտորից են: Այս ամենը եզերված են մանր բուսական նախշերով երիզաձև կտորի նեղ շերտերով: Ունի մանուշակագույնի վրա մանր կարմիր ծաղիկներով աստառ՝ կարմիր, կապույտ, սպիտակ եզրաշերտով: Իրը հավաքածուի կազմում նվիրել է իրանահայ, այժմ ամերիկաբնակ ճարտարապետ Ռոստոմ Ոսկանյանը:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ ՊարսկաստանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դարՆյութը՝ ԲամբակՉափս՝ 97 x 60 սմՆվիրատու՝ Ռոստոմ ՈսկանյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17609-2