Ծածկոց-տակդիր

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հյուսածո/ժանեկագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Ծածկոց Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարված է բամբակյա սպիտակ ուղղանկյունաձև կտորից, եզրերը նեղ ծալված և թելքաշ են արված: Գույնզգույն մետաքսյա թելերով ասեղնագործված են երեք զարդագոտիներ: Առաջինն ու երրորդը նույնատիպ են: Վերջիններս իրենցից ներկայացնում են H-ձև դարչնագույն պատկերներ: Մեջտեղինը կապույտ և դեղին երանգներով արված իրար զուգահեռ երեք նեղ ուղղանկյունաձև պատկերներ են: Լայնություն (սմ)՝  39 Երկարություն (սմ)՝  40 Նյութը՝  բամբակ, մետաքս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. երկրորդ քառորդ Նվիրատու՝  Երանուհի Գեթինգ-Հայդոստյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7010/29 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3085