Ծեր Թամրազ պապը 1984

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Տպագրական գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Կենցաղային Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Ոճավորված երկնքի և գյուղական տների ֆոնին` խոշոր պլանով, ամբողջովին կորացած թիկունքով քայլող տղամարդու ֆիգուր` կողքից պատկերված, գլուխը շրջած դիմահայաց` դեպի դիտողը: Գլխին` կեպի, թավ բեղերով, ձախ ձեռքում կարճ ձեռնափայտ: Ոտքերի մոտ` աքաղաղ: Խորքում տներ և դարպասից այն կողմ կտուրներ: Աջ կողմում` բաց դարպասի շեմին, կանգնած կնոջ ֆիգուր: Ստորին անկյունում անիվ: Հեղինակ՝  Յուրի Արամի Բաղդասարյան (1952) Նյութը՝  լինոգրաֆիա Չափս՝  41,5x51 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵԺԱԹ-341/38