Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Ծիսարան, որ կոչի Մաշտոց
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Ծիսարան, որ կոչի Մաշտոց: Յորում աւանդին սրբազան արարողութիւնք ազգիս, ըստ սահմանադրութեան Ս. եկեղեցւոյս հայոց: Նորոգ սրբագրութեամբ ըստ հնագոյն և ընտիր օրինակաց 'ի տիպ արձանացեալ վերստին: Հատոր առաջին և երկրորդ (համակազմ). Հատոր առաջին՝ Կանոն մկրտութեան; կանոն քառասնօրեա մանկանց; Կանոն կուսի պսակի և ուրիշն: Հատոր երկրորդ՝ կարգ թաղման ննջեցելոց: Աշխարհականց, արանց և կանանց. - Կ. Պօլիս, Յօրդագիւղ (Օրթագյուղ), 1824, տպարան Արապեան Պօղոսի Ապուչեխցւոյ: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսները և կռնակը մուգ շագանակագույն կաշվից են: Առաջին կազմերեսի կենտրոնում ամրացված է ոճավոր մետաղյա խաչ, կազմերեսներին դրոշմված են բուսանախշեր: Վերջին կազմերեսի դարձերեսին կա «Նիկօլ Մովսէսիան Շադիննով» մակագրությունը մատիտով: Կռնակի կենտրոնում դրոշմված է վերնագիրը: Ֆորզացները նոր են, սպիտակավուն բարակ ողորկ թղթից: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում՝ բնագրի վրա, և հատոր երկրորդի վերջին էջ 240-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Տիտղոսաթերթի դարձերեսին պատկերված է Քրիստոսի մկրտության տեսարանը՝ «Որք 'ի Քրիստոս մըկըրտե, ուրախ լերուք զի փրկէ» խորագրով: Երկու հատորների առաջին էջերի վերևի լուսանցքներում պատկերված են սև-սպիտակ դրվագազարդ նախշեր: Բոլոր էջերի բնագրերը շրջանակված են մանր բուսանախշերով ուղղանկյուններով: Գլխատառերը թռչնագիր են: Գիրքը վերականգնված է: Կազմը, կռնակը և էջերը խունացած են, գրեթե բոլոր էջերին կան սնկահետքեր:
Էջ՝ 184; 240Նյութը՝ թուղթ, ստվարաթուղթ, կաշի, մետաղՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1824Լայնություն (սմ)՝ 10,5Երկարություն (սմ)՝ 14,8Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
520/518