Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փոստային կապի միջոցներ
Տեսակ/ժանր՝
Նամականիշ
Թանգարան՝ Հայաստանի ազգային գրադարանՆկարագրություն ՝
2007 թ. հուլիսի 6-ին շրջանառության մեջ է դրվել «Հայկական ծիրան» թեմային նվիրված նամականիշ, որի վրա պատկերված է ծիրանը ծիրանի այգու խորքին և Արարատի համայնապատկերին: Հայաստանում ծիրանը մշակվում է վաղնջական ժամանակներից: Մ. թ. ա. I դարում Ա. Մակեդոնացին ծիրանը տարել է Հունաստան, որտեղից էլ այն տարածվել է Եվրոպայում: Ի պատիվ ծագման երկրի՝ գիտական աշխարհում ծիրանը ստացել է «Արմենիակա վուլգարիս» (Armeniaca vulgaris) անվանումը: Ծիրանենին վարդազգիների ընտանիքի սալորազգիների ենթաընտանիքի պտղատու ծառերի և թփերի ցեղ է երկսեռ ծաղիկներով: Փոշոտումը՝ խաչաձև: Պտղի միջին քաշը 35-40 գրամ է: Ջերմասեր է, բարձր բերքատու՝ 150-200ց/հա: Տարածված է Երևանյան, Սաթենի, Սպիտակ և այլ սորտեր: LG
Նյութը՝ Թուղթ, սանրավորՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 2007Չափս՝ 3,2x3,2 սմՆկարագրություն՝ Հայկական ծիրան: Անվանական արժեքը՝ 350 ՀՀ դրամՆկարիչ-Ձևավորող՝ Վարդանյան ՎարդանՏպարան՝ Joh. EnschedéՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԱԳ
Բաժնեհաշվառանիշ՝
1100-Նամ.