Ծիրան. Ոսկի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  2007 թ. մարտի 12-ին շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի բուսական և կենդանական աշխարհ» թեմային նվիրված նամականիշեր, որոնց վրա պատկերված են ծիրանների տեսականիներ: Ծիրանը վարդազգիների ընտանիքի միրգ է: Հայրենիքը Հայաստանն է: Գառնիի և Շենգավիթի պեղումներից հայտնաբերված ծիրանի կորզներն ունեն մոտ 6000 տարվա հնություն: Առաջին անգամ Հայաստանից Եվրոպա է տարել հռոմեացի զորավար Լուկոլլոսը՝ մ. Թ. ա. 68թ-ին: Մ. Թ. ա. IV-II հազարամյակներին անվանել են այն արմենիակա: Այն ունի 8 վայրի տեսակ: Մշակության մեջ հայտնի են 300-ից ավելի սորտեր: Ծիրանի մշակման հնագույն կենտրոններն են Հայաստանը, Չինաստանը, Միջին Ասիան: LG Նյութը՝  Թուղթ, սանրավոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2007 Չափս՝  3,2x3,2 սմ Նկարագրություն՝  Հայաստանի բուսական և կենդանական աշխարհ: XII թողարկում: Անվանական արժեքը՝ 230 ՀՀ դրամ Նկարիչ-Ձևավորող՝  Քեչյան Ալբերտ Տպարան՝  Cartor Security Printing Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  1016-Նամ.