Ծխախոտատուփ

Թեմա՝  Չդասակարգված առարկաներ Ենթաթեմա՝  Չդասակարգված առարկաներ Տեսակ/ժանր՝  Մետաղական Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Ծխախոտատուփ՝ քառանկյուն մակերեսով, նեղ, երկար պահունակով և կափարիչով, որը երկու գամերով ամրացված է պահունակին: Արտաքին մակերեսին փորագրված են բուսական զարդանախշեր և արաբատառ գրություններ: Կափարիչի վրա, աջ կողմում, փորագրված է թագավոր, ձախում՝ ձիավոր, ոճավորված բուսական զարդանախշերի մեջ: Տուփի հակառակ երեսին՝ չորս զուգահեռ շարքերով, արաբատառ գրություններ են: Ծխախոտատուփը նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ Ռոստոմ Ոսկանյանը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Պարսկաստան, Սպահան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի սկիզբ Նյութը՝  մելքիոր Չափս՝  7,5 x 7,5 սմ Նվիրատու՝  Ռոստոմ Ոսկանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17608-417