Թեմա՝
Ներգործող (խթանիչ) / նարկոտիկ միջոցներ
Ենթաթեմա՝
Ծխելու պարագաներ
Տեսակ/ժանր՝
Ծխախոտատուփ
Թանգարան՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Ծխախոտատուփ՝ ուղղանկյուն, երեսին երկնագույնով նկարված է Մասիս սարը,որի դիմաց փռված է Արարատյան դաշտը՝ հերկած սևահողով, եզրերին կանաչազարդ ծառերով: Մասիսի վրա կամարաձև դեղնավուն լույս է՝ ծագող արևի: Նկարի անկյուններում բրոնզագույն նախշեր են: Կափարիչի ներսի կողմում նույնպես բնանկար է՝ հետին պլանում Արարատն է, առջևում Արարատյան դաշտը, Երևանը, Զանգուն: Նկարը մի կողմից պատված է ծաղկած ծառի ճյուղերով: Տուփի եզրերը նույնպես ծաղկանախշ է:
Լայնություն (սմ)՝ 9,5Երկարություն (սմ)՝ 7,5Նյութը՝ ՍտվարաթուղթԱրտադրողի անվանումը՝ Երևանի ծխախոտի ֆաբրիկաՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1950 - ական թթ.Նվիրատու՝ Իսահակյանների ընտանիքՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԱԻՏԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 811