Թեմա՝
Ներգործող (խթանիչ) / նարկոտիկ միջոցներ
Ենթաթեմա՝
Ծխելու պարագաներ
Տեսակ/ժանր՝
Ծխամորճ
Բնօրինակի անվանում՝
Ծխամորճ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Ծխամորճը զարրդանախշված է սևադապատման և փորագրման տեխնիկայով: Ունի գեղեցիկ բուսական զարդանախշեր: Խողովակի գլանաձև և լայնացող 2 մասերը զոդումով իրար են միանում սնամեջ գնդի միջոցով, որը բոլորված է տերևաձև նախշերով: Ծխամորճի գլխամասը պատրաստված է ընկուզենու փայտից, որը կիսով չափ հագցված է արծաթյա պատյանով: Այն իր վրա ունի արձանագրություն՝ «ն վ ձ»: Նշված պատյանը զոդումով ամրացված է խողովակի հիմքին, իսկ մյուս կողմից ձգված և բարակ երիզով ամրանում է փատյա մասի կենտրոնին: Ծխամորճը ունի արծաթյա սուր, որը շղթայով միացված է խողովակի վրա զոդված պատյանին: Ծխամորճը ունեցել է կափարիչ, որը չի պահպանվել:
Նյութը՝ արծաթ, փայտՀայտնաբերման վայրը՝ ԼենինականՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XX դարի կեսՔաշ (գր)՝ 42.9Հայտնաբերման ժամանակը՝ 1979թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
1335/1
Բաժնեհաշվառանիշ՝
ԹՄ-202