Կաղապար

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Գդակկարության և գլխարկկարության գործիքներ, հարմարանքներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կազմված է հինգ մասից՝ ունի գլանաձև ներքնամաս և գլխարկանաման, վերին երեսին 8 ելուստով վերնամաս: Ներքնամասը փաթաթված, ամրացված է սև, սպիտակ, կարմիր երիզավոր կտորով: Կենտրոնական մասն ունի փոքր խորությամբ անցք՝ կաղապարը պատվանդանին հագցնելու և հարմար աշխատելու համար: Յուրաքանչյուր մասը ներքևի երեսին ունի երկուական մեխ-գամվածք: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ալեքսանդրապոլ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի սկիզբ Նյութը՝  փայտ Չափս՝  23x14.5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1382/1 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-128