Կանանց երջանկություն: Հտ.2

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  AU BONHEUR DES DAMES Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ շուրջթղթյա, բաց շագանակագույն: Գրքի վերին ձախ անկյունում ուղղանկյան շրջանակի մեջ գրված է.«Այս գիրքը հրատարակված է 2 հատորով, յուրաքանչյուրը 0,95 ցենտ»: Աջ կողմում հեղինակի անուն, ազգանունն է: Կենտրոնում՝ մեծ, թավ տառերով գրքի վերնագիրն է, որից ներքև պատկերված է միջին խավի ընտանիքի հյուրասենյակ՝ կահույքով. սեղան, աթոռ,բազկաթոռ: Կենտրոնում կանգնած է բարձրահասակ, նազենի տեսքով, սև երկար զգեստ հագած երիտասարդ օրիորդ, որի դիմաց ծնկաչոք տղամարդ է, որն ամենայն հավանականությամբ սեր է բացատրվում օրիորդին: Ֆորզացը համր է: Նախանվանաթերթին գրքի վերնագիրն է, շրջերեսին գրքի տվյալներն են և հրատարակչության խորհրդանշանը: Գրքի վերջին էջին նույն հրատարկչության լույս ընծայած գրքերի ցանկն է: Հետևի շապիկին սևազգեստ կնոջ պատկեր է, որը հենց նոր է կարդացել ստացված նամակը: Հեղինակ՝  Զոլա Էմիլ Էջ՝  78 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Փարիզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  ա.տ. Չափս՝  16x23,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 5536