Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Հոդվածագիրը ներկայացնում է հուշեր Չարենցի մտերիմներից Կարաբալայի մասին, ուր հիշատակվում է նաեւ Չարենցի վաղամեռիկ կնոջ` Արփենիկի մասին: Կարաբալան Չարենցի
փոստարարն էր, լավ երգիչ էր եւ լավ պարող: Նա վարդ չէր վաճառում, այլ նվիրում էր մարդկանց` սիրող զույգերին եւ հղի կանանց` վերջիններիս առաջ քահանայի նման խոնարհվելով եւ ժպտալով,- ասել է նկարիչ Հովհաննես Շավարշը: Երբ առաջին ձիաքարշն է հայտնվել քաղաքում, ամբողջ օրը Կարաբալան երթեւեկել է նրա մեջ եւ վարդեր բաժանել ուղեւորներին: Երբ Չարենցի կինը` Արփենիկը, մահացավ, նրա գերեզմանին Կարաբալան մի մեծ ծաղկեփունջ դրեց սեւ վարդերից, որի կենտրոնում դրված երեք վարդերը վերցված էին կաթողիկոս Խրիմյան Հայրիկի վեհարանի պարտեզից : Պսակը տարել է հայ որբերի որբանոց, որ երեխաները տանեն Մլերի գերեզմանոցը:
Հոդվածագիրը նշում է, որ ինչ-որ նմանություն կա Չարենցի եւ կարաբալայի ճակատգրերի միջեվ....
Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
7010
Հիմնական հաշվառանիշ՝
Հֆ 7010