Թեմա՝
Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ
Ենթաթեմա՝
Դրամական միջոցներ պահելու պարագաներ
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ «Ցեղասպանության թանգարան ինստիտուտ» հիմադրամՆկարագրություն ՝
Պատկանել է Նահապետ Պարսամյանին, որի մեջ պահվել են պարտամուրհակներ: Պայուսակը շագանակագույն է, ուղղանկյունաձև, ծրարի նման: Փակվող (ծրարի նման ծալվող) եռանկյունաձև հատվածի վրա կարված է մոտ 20սմ-անոց կաշվից թել, որը շարունակվում է իրենից կապված բաց շագանակագույն կտորից թելով՝ 60սմ երկարությամբ, 0,2մմ հաստությամբ: Թելը պայուսակի համար ծառայել է որպես փական: Երկու կողքերը մեքենակար: Շատ գործածելուց կաշվի արտաքին մուգ շագանակագույն շերտը տեղ-տեղ թափվել է և մաշվել
Նյութը՝ կաշիՉափս՝ 19x8 սմՆվիրատու՝ Սարգիս Տեր-ԳալստյանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դարի սկիզբՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀՑԹԻ
Բաժնեհաշվառանիշ՝
153