Թեմա՝
Չդասակարգված առարկաներ
Ենթաթեմա՝
Չորոշարկված առարկաներ
Տեսակ/ժանր՝
Կավե
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կարասի բեկորներ է, կարմրափայլ մակերեսով, բարակ պատերով: Զարդագոտին առնված է փորագիր գծազարդի մեջ: Նույն հնարանքով արված մյուս զարդերն եռանկյունիներ են՝ կետազարդերով և այծի պատկերներով, որոնք առանձին առանձին առնված են սանդղաձև գծերի մեջ: Եռանկյունների մի խումբը ստացվել է դրոշմի շնորհիվ, որից և պատկերը ստացվել է անգույն: Վերջիններիս միջև եղած ազատ տարածությունը նույնպես լրացվել է սուր քթով ավարտող եռանկյունիներով, որը արտահայտիչ է դարձել կարմրափայլ ներկի շնորհիվ:
Հայտնաբերման վայրը՝ ԴվինՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ մ.թ. X-XIII դդ.Նյութը՝ կավԵրկարություն (սմ)՝ 15*18*10,5*10Հավաքագրող՝ Կ.ՂաֆադարյանՀայտնաբերման ժամանակը՝ 1958 թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
1289/ 90 /1-4
Բաժնեհաշվառանիշ՝
Հ-54