Կարպետ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Կարպետ Թանգարան՝  Գեղարքունիքի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Ուղղանկյու երկայնաձիգ փռվածքը եզերում է եռաշերտ շրջագոտին: Վերից վար կենտրոնով ձգված են հինգը միմյանց ագուցված բազմանկյունները՝ եզերված արծվագլուխներով: Իշխում են երկրաչափական մանրանախշերը: Կան փոքրիկ կենդանիների, աստղերի խոյագլուխների պատկերներ: Վերևի երկու կողմերում կան «1908 թ.» և «հար» գրերը: Իշխում են վարդագույնը, կարմիրը, դեղինը, սևագույնը: Երկերեսանի է: Նորոգակարերով են վերից վարի գլուխները: Գունաթափված է: Լայնություն (սմ)՝  154 Երկարություն (սմ)՝  390 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  ք.Նոր Բայազետ /Կամո/ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1908թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  3282 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԲ 2289