Կարպետ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Կարպետ Թանգարան՝  Գեղարքունիքի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Երկայնաձիգ փռվածքը ունի լայն ատամնավոր շրջագոտի՝ եզերված նեղ, ատամնավոր գոտիներով, որոնք մանր ու մեծ բազմանկյունների շղթաներ են: Կենտրոնում վերից վար, մեծ ու փքր բազմանկյունների հյուսքն է՝ եզերված արծվագլուխներով: Կենտրոնում ոճավորված նռնապատկերներն են: Երկրաչափական պատկերները համալրված են դասական մանրանախշերով՝ խաչ, ձկան ողնաշար, սանր, մարդ: Գույները՝ կարմիրը իր երանգներով, դեղինը, սևը: Երկերեսանի է: Մի գլուխը ծոպավոր է, մյուսը՝ նորոգված: Պահպանված է: Լայնություն (սմ)՝  132 Երկարություն (սմ)՝  396 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  ք.Նոր Բայազետ /Կամո/ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ.սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  3288 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԲ 2295