Կարպետ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Կարպետ Թանգարան՝  Գեղարքունիքի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Երկայնաձիգ, երկու գլուխներից ծոպավոր, նեղ շրջագոտիով փռվածք է: Շրջագոտին երկրաչափական պատկերների հաջորդականություն է: Կենտրոնում, վերից վար իջնում է մեծ և փոքր վարդակների միահյուս պատկերը՝ երկրաչափական գծանախշերով, նռան սիմվոլիկ գծագրումներով վարդակները եզերված են օձագլխիկներով: Աջ ու ձախ կողմերում լրացուցիչ շատ պատկերներ կան S -ձև, սանրաձև, խաչապատկեր, ատամնաձև և այլն: Իշխում են ՝ վարդագույնը, սևը, սպիտակավունը: Ամբողջական: Լայնություն (սմ)՝  144 Երկարություն (սմ)՝  420 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  ք.Նոր Բայազետ /Կամո/ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ.սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  2842 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԲ 1894