Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Կարպետ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Սև հիմնագույնի վրա պատկերված են 2 խոշոր, կտրտված եզրերով, իրար կցված շեղանկյուն ուրվագծով շրջանակներ, որոնց ներսում բաց կարմրավուն հիմնագույնի վրա պատկերված են խաչաձև հորինվածքով 1-ական խոշոր զարդապատկերներ։ Թևերը վերջանում են վարդյակներով։ Այս հորինվածքների ծայրերն իրար են միացված գծանախշ շրջանակով։ Կարպետի մնացած տարածքը լրացված է նույն հորինվածքների հատված մանրամասներով։ Գոտևորված է 1 լայն զարդագոտիով, ունի կարճ հյուսածո ծոպեր։
Լայնություն (սմ)՝ 221Երկարություն (սմ)՝ 483Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԱրցախՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19–րդ դարի վերջՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
576/3
Բաժնեհաշվառանիշ՝
Գ–269