Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Կարպետ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Կարպետ երկերեսանի- դաշտի կենտրոնում մանուշակագույն, դեղին, կարմիր, սպիտակ, կանաչ, շագանակագույն թելերով բանված են համակենտրոն կեռավոր ռոմբեր (գաթաներ): Դաշտի մնացած հատվածում գործված են «կանթեղ», «չոփ ու դորմա», «եղան», «օձ» կարպետանախշեր: Դաշտը շրջանակվում է մուգ շագանակագույն ու սպիտակ թելերի զուգորդմամբ ատամնավոր նախշով, որը, դարձյալ ատամնավոր, եզրագոտուն է միանում վեցանկյունիների շղթայաշարով, որոնց մեջ գործված են տարբեր զարդանախշեր: Ունի ոլորված բրդե երկար ծոպեր:
Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ Արագածոտն գավառՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դարի վերջ - 20-րդ դարի սկիզբՉափս՝ 360 x 156 սմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 12706