Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Կարպետ
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Կարպետ տնայնագործ, բրդյա, ուղղանկյուն, զոլավոր: Զոլերը տարբեր չափերի և գույների են: Մեջտեղում և եզրերում կարմիր լայն շերտեր շեղանկյունաձև նախշերով: Մնացած հորիզոնական զոլերը կապույտ, կարմկի և կանաչ հիմնագույներով, իրարից զատվում են նեղ հարթ գծերով: Վեց սանտիմետրանոց կանաչ շերտերը բացառապես աննախշ են: Մնացած մասերում այլ երկրաչափական զարդանախշեր են սպիտակ և գունավոր թելերով: Երկու եզրերին ծոպեր են: Վերականգնված է 2011 թ.: Ցուցադրվում է պատշգամբում, թախտի վրա: Նվեր Օլգա Թումանյանից: Ակտ N 5, 25/IX-1952 թ.:
Վարպետ՝ անհայտԼայնություն (սմ)՝ 160Երկարություն (սմ)՝ 260Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XIX դարՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
131
Բաժնեհաշվառանիշ՝
ՀԲ 3