Կարպետ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Կարպետ Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Կարպետը գործված է մկնագույն, շագանակագույն, դարչնագույն, կապույտ, սպիտակ թելերով, ունի լայնակի դասավորված նեղ և լայն շերտեր: Լայն շերտերի վրա սանդուղքաձև զարդանախշեր են գործված: Այդ շերտերը իրարից բաժանված են նեղ շերտերով: Կարպետը գործված է բամբակից, հենքը նույնպես բամբակից է: Եզրային հյուսվածքները անվնաս են: Հեղինակ՝  Անհայտ Լայնություն (սմ)՝  140 Երկարություն (սմ)՝  250 Նյութը՝  Բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1940-ական թվականներ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-6459 Բաժնեհաշվառանիշ՝  Ա-1587