Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Կարպետ
Բնօրինակի անվանում՝
Կարպետ
Թանգարան՝ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունՆկարագրություն ՝
Կարպետի կենտրոնական դաշտը կարմիր է, վեցանկյունաձև, չորս անկյուններում` կապույտ եռանկյուններով, որոնք զարդարված են ոճավորված ծաղկանախշերով: Դաշտի երկու կողմերից, դեպի կենտրոն, բարձրանում են երկու անկյունաձևեր, որոնց թևերի բացվածքի մեջ գործվածա են եռանկյուն հիմքից դուրս եկող զույգ ծաղիկներ ու տերևներ: Դաշտի կենտրոնում ութթերթանի ծաղիկ է, որից դուրս են գալիս ոճավորված կենաց ծառերի, ծաղիկների ու տերևների սիմետրիկ տեղադրված պատկերներ: Զիգզագաձև գծանախշով անջատված սև եզրագոտին հարդարված է շեղանկյունաձև ծաղիկների ու ոճավորված տերևների շարքով: Զարդանախշերի գույներն են կապույտը, վարդագույնը, դեղնագույնը, բաց շագանակագույնը: Գույներըբնական ներկանյութերից են:
Լայնություն (սմ)՝ 153Երկարություն (սմ)՝ 282Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ Շիրակ - ԼոռիՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XX դարի սկիզբՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՊԾ
Հիմնական հաշվառանիշ՝
ԳԳ 250
Բաժնեհաշվառանիշ՝
Գ 21/68