Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Կարպետ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կարպետի դաշտը զարդարված է 9-ական մեծ, իրար կցված վեցանկյուն հորինվածքների 2 շարքից։ Վեցանկյունները իրենց մեջ ամփոփում են փոքրիկ շեղանկյուններ, որոնք շրջապատված են ոճավորված թռչնագլուխներին նմանվող կեռանախշերով։ Կան նաև խաչանախշեր, Տ-ձև նախշեր և կենաց ծառի ոճավորումներ։ Կարպետն ունի մեկ եզրագոտի, այն զարդարված է իրար կցված փոքրիկ շեղանկյուններով։ Այս տիպի կարպետները հայտնի են Շիրակ-Բասենյան անունով։
Լայնություն (սմ)՝ 130Երկարություն (սմ)՝ 350Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ Շիրակ-ԲասենՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դարի վերջՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
881
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-378