Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Կարպետ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Կարպետ «նշանախշ»՝ երկերեսանի- մուգ կարմիր հիմնագույնով դաշտի վրա բանված են կանոնավոր շարքերով խաչավոր կարմիր, կանաչ, գազարագույն նշաձև նախշազարդեր: Ունի լայն, սպիտակ թելով գործված ատամնավոր զարդանախշով եզրագծվող, մուգ կապույտ ֆոնի վրա դարչնագույն ու կարմիր ծաղկաշղթայով լայն շրջագոտի: Դաշտի մի եզրին՝ անմիջապես գոտու մոտ ունի հայատառ գրություն և թվագրում.՝ «Վ. Խ. Ն. 1932 թ.»: Մի եզրին ունի կարճ, ոլորված ծոպեր:
Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԼոռիՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1932 թ.Չափս՝ 240 x 136 սմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 12879