Կճուճ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Տարողություններ և պահոցներ Տեսակ/ժանր՝  Կճուճ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մեծ, գունազարդ, կարմիր անգոբով, գնդաձև իրանով: Վիզը՝ կարճ, ներճկված, շուրթը՝ կիսակլոր, դուրս ճկված: Իրանի վերին մասում սև ներկով կատարված զարդեր են հորիզոնական 6 գոտիներ, և երկու շարք մեջը լցված շեղանկունների գոտիներ: Հատակը հարթ է: Տրամագիծ (սմ)՝  բեր.՝ 20, հատ.՝ 14 Բարձրություն (սմ)՝  28.5 Նյութը՝  կավ Հայտնաբերման վայրը՝  Վերին Նավեր, №9 դամբարան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ.ա. XVIII դ. II կես - XVII դ. Նկարագրություն՝  Պեղումների ղեկավար՝ Հ. Սիմոնյան Հայտնաբերման ժամանակը՝  1976թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  262/39 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-4