Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Նատյուրմորտ
Թանգարան՝ Ժամանակակից արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Կարմրաշագանակագույն ինտերիերի նատյուրմորտով հատված: Ստորին հատվածում ուղղանկյունաձև փայտե սեղանի վրա՝ հունական ոճի սափորներ և ծովային տարբեր խխունջներ: Վերևում՝ սպիտակ թասի մեջ, երկու բռնակով, լայն բերանով սև սափոր: Դեպի ձախ՝ նեղ վզիկով, մեկ բռնակով և զարդանախշով կուժ: Դեպի առաջ՝ փոքրիկ ծաղկաման ափսեի մեջ, վրան՝ խխունջ: Կողքին՝ սեղանի վրա, ավելի մեծ խխունջ: Ապա բարձր ոտքով կավե թաս՝ փոքրիկ ականջներով, կողքին՝ ևս մեկ խխունջ: Ետևում՝ բարձր ոտքով, ներքևից բռնակով գավաթ, վրան՝ աստղախխունջ: Նատյուրմորտի վերևում՝ պատին, պառկած կնոջ նկար:
Հեղինակ՝ Բաջբեուկ-Մելիքյան Լավինիա Ալեքսանդրի (1922-2005 )Նյութը՝ կտավ,յուղաներկՉափս՝ 82*66Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵԺԱԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ԵԺԱԹ-791/1