Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Կենցաղային
Թանգարան՝ Ժամանակակից արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Գյուղական տան մի հատված, կամարաձև երկու պատուհանով: Ձախ կողմում բարձր ծառ, տան առջև փայտե ցանկապատ, վրան ծալած հայկական գորգ: Ցանկապատից այն կողմ՝ պատուհանի ու ծառի տակ նստած կին, արմունկներով հենված ծնկներին, հայացքը հառած ցանկապատից այս կողմ, այգում՝ հայկական ավանդական խաղ-կոխ բռնած երկու տղաներին: Մեկը գետնին ընկած, կապույտ վերնաշապիկով, մյուսը կարմիր շապիկով, ծնկաչոք կռացած նրա վրա:
Հեղինակ՝ Ռաֆիկ Գեղամի Աթոյան (1931-2014)Նյութը՝ կտավ,յուղաներկՉափս՝ 160*150Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵԺԱԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ԵԺԱԹ-52