Թեմա՝
Գիտատեխնիկական միջոցներ
Ենթաթեմա՝
Ստուգող-չափող հարմարանքներ/սարքներ
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Հրազդանի երկրագիտական թանգարանՆկարագրություն ՝
Երկրաբանական կողմնացույց ГК-2, ծառայում է երկրաբանական հանույթի ընթացքում երկրաբանական մարմինների /շերտեր, երակներ և այլն/ տեղադրման տարրերը /տարածման ու անկման ազիմուտը, անկման անկյունը/ չափելու համար: Կողմնացույցի իրանը պատրաստված է ալյումինի համաձուլվածքից, ուղղանկյունաձև, երկար կողմի վրա կա 10 սմ-անոց քանոն, լայնության վրա ձախ անկյունում կա անցք, իսկ իրանի վրա կա կողմնացույց: Ձախ անկյունում կա հարթաչափ, աջ անկյունում կարգավորող պտուտակ, վերևում կողքից՝ սեղմվող, կարգավորող կոճակ: Կլոր կողմնացույցի մեջտեղում ամրացված է մագնիսական սլաքը՝ մի ծայրը դեղնավուն, գնալով հակառակ ծայրը ՝ սուր: Կողմնացույցը ապակեպատ է: Իրանի հակառակ կողմի վրա նշված է արտադրման տարեթիվը-1983, համարը՝ 4550:
Արտադրողի անվանումը՝ ԽՍՀՄՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԽՍՀՄՀայտնաբերման վայրը՝ Հրազդանի տարածաշրջան, ք.ՀրազդանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ Ն-ՆԳՆյութը՝ Ալյումինի համաձուլվածք, պղինձ, մագնիս, ապակիՉափս՝ 11,5 x 8սմՆվիրատու՝ Մ.ԶալիբեկյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԵԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ԳՄ 1705
Բաժնեհաշվառանիշ՝
Ն-ՆԳ