Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փաստաթղթեր
Տեսակ/ժանր՝
Կոնդակ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Տրվել է Տարոնի բնակիչներ Գրիգոր Ղոլթողջյանին, Չեքմիշյանին և Սարոյանին Սբ.Կարապետ վանքի կողմից: Դիմելով Տարոնի ողջ բնակչությանը կոչ է արվել վանքի հաստատունության և վանքում գործող վարժարանի կանոնավոր գործունեության համար Հարություն Քաղցրիկյանի միջոցով հանձնել 2 լիտր մոմ: Ավարտվում է բարեմաղթանքի խոսքերով և հայրենասիրության կոչով: Վերին աջ և ձախ անկյուններում պատկերված հրեշտակների միջև արևի շրջանակում տեղադրված է վանքի կլոր կնիքը, որից քիչ ներքև աղեղնաձև շրջանակի մեջ գրված է «Շնորհոք հօր ... հոգւոյ սրբոյ»: Վավերացված է ստորագրությունով: ՈՒնի տարեթիվ՝ 1913թ. ի բան թուիս հայոց 440:
թերթ՝ 1Նյութը՝ ստվարաթուղթՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՏարոնՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1913թ.Լայնություն (սմ)՝ 26Բարձրություն (սմ)՝ 38.9Նվիրատու՝ Սեդա Գրիգորի Մալոյան-ՂոլթողչյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
3986/5
Բաժնեհաշվառանիշ՝
Փ-39