Կոշկակարի գործիք

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Կոշկակարության գործիքներ, հարմարանքներ Տեսակ/ժանր՝  Այլ Բնօրինակի անվանում՝  Կոշկակարի գործիք Թանգարան՝  «Ցեղասպանության թանգարան ինստիտուտ» հիմադրամ Նկարագրություն ՝  Պատկանել է Հայոց ցեղասպանությունը վերապրած Օնիկ Ջամբյանին, որը նվիրատուի՝ Գարո Ներուժի ավագ հորաքրոջ՝ Սոֆյայի ամուսինն է: Օնիկ Ջամբյանը ծնվել է 1885-86 թթ., Ռոդոսթոյում: Մասնագիտությամբ եղել է ապակեվաճառ: 1916թ. տարագրության ժամանակ Օնիկին և իր ընտանիքին փրկել է Ջելալ բեյը: Մինչև Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը՝ 1918թ., Ջամբյանների ընտանիքը երկու տարի ապաստանել է տարբեր քաղաքներում՝ Բանդըրմա, Աֆիոն-Գարահիսար, Կոնիա, ապա պատերազմի ավարտից հետո տեղափոխվել է Կ.Պոլիս, որտեղ, ամենայն հավանականությամբ, Օնիկ Ջամբյանը զբաղվել է կոշկակարությամբ: Եզրային հատվածում ձախ շուրթին փորագրված է "Ռ. Ն." գրությունը, իսկ աջին՝ դափնեպսակ հիշեցնող պատկեր: Բռնակի վերին մասում՝ իրար հատվող հատվածից ներքև, փորագրված է ,,19,, թիվը երկու կողմից: Նյութը՝  մետաղ Նվիրատու՝  Գարո Ներուժ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՑԹԻ Բաժնեհաշվառանիշ՝  184