Կովկիթ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Տարողություններ և պահոցներ Տեսակ/ժանր՝  Կաթնաման Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Կովկիթ՝ հարթ հատակով, ուռուցիկ իրանով, դեպի բերանը լայնացող վզով, դուրս ծալված հարթ շուրթվ և երկու կորավուն բռնակով։ Իրանի վրայով անցնում են գծաշերտեր, որոնց մեջ՝ վզիկից ցած փորագրված են՝ 1-ին շերտում նշաձևեր ու զույգ շրջանակներ, 2-ում՝ շրջանակի մեջ վերցված ծաղկանախշեր ու զույգ փոքր շրջաններ: Փորի վրա արձանագրված է 1911, ապ 5, Մայրիամի Սալաթեանց։ Հատակի վրա սև տուշով գրված է ՏՄ 84։ Տրամագիծ (սմ)՝  Հատ. տրմ․17.3սմ, բեր.տրմ․ 18,6սմ Բարձրություն (սմ)՝  29սմ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տավուշի մարզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դ․ սկիզբ - XX դ․ սկիզբ Նյութը՝  Պղինձ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 274 Բաժնեհաշվառանիշ՝  Ա/ Բ-1-1-277