Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Պատմական
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Թեմատիկ կոմպոզիցիոն աշխատանք է: Նկարիչը պատկերել է մուսուլման կնոջ ազատագրումը ստրկությունից: Սովետական կարգերի օրոք լուսավորված մի խումբ երիտասարդ թուրք կանայք դեն են նետում իրենց դեմքն ու մարմինը արտաքին աշխարհից թաքցնող քողը: Մի կին ուղտի վրա նստած բարձր պահել է ալ դրոշը: Հեռվում տան պատշգամբից կախված են Լենինի և Ստալինի դիմանկարները: Ձախից ներքևում հայատառ գրություն՝ «Ս. Առաքելյան, 1934, Երևան»:
Հեղինակ՝ Առաքելյան Սեդրակ Առաքելի /1884-1942/Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 1934 թ.Նյութը՝ Կտավ, յուղաներկՉափս՝ 130 x 200 սմ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 868