Կռվապատճառը ես էի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Կռուապատճառը ես էի Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հեղինակութիւն Էմինի Տէր-Գրիգորեանց. Կռուապատճառը ես էի: Կօմեդիա-վօդըվիլ մէկ արարուածով: - Երեւան, 1881, Տէր-Գրիգորեանցի տպարան: Շապիկը բաց դեղնագույն թղթից է: Առաջին կազմերեսին պատկերված է դարչնագույն մանր նախշերով ուղղանկյուն շրջանակ, որի ներսում տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Առաջին տիտղոսաթերթի վերևի մասում կա սև թանաքով մակագրություն՝ «Ի գրեանց Վրդզ. N189»: Երկրորդ տիտղոսաթերթի վերևի մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, իսկ վերջին էջ 80-ի ներքևի լուսանցքում` կապույտ թանաքով կնիքը: Կազմերեսները պատռված և մասնատված են: Հեղինակ՝  Տեր-Գրիգորյան Է. Էջ՝  80 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1881 Լայնություն (սմ)՝  14,8 Երկարություն (սմ)՝  22,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/842