Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Լուսանկար
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Սև-սպիտակ լուսանկարում պատկերված է XV դարում Կտուց անապատի վանքում ծաղկած Ավետարանի մագաղաթյա թերթերից մեկը, որի վրա պատկերված է մի ծաղկեշղթաներով և վարդյակներով զարդանախշված խորան, որի կենտրոնում երկու մեծ վարդյակների միջև կլոր շրջանակի մեջ առնված մի սրբապատկեր է, իսկ նրանից վերև զույգ սիրամարգեր, որոնց միջև գավաթ է դրված: Խորանի կենտրոնում ձևավոր կտրվածքով մի բացվածք է, որի տակ գրված է Ավետարան ըստ Մատթեոսի, որից ցած գրված են վերոհիշյալ ավետարանի հերթական տողերը: Առաջին ‹‹Գ›› տառը գրված է առյուծի գլխին կանգնած մարդու պատկերով: Լուսանկարի աջ կողմում վերից վար իջնող բուսանախշ և թռչնակերպ զարդանախշերով լուսանցազարդ է՝ ծայրին խաչ:
Նյութը՝ լուսանկարչական թուղթԼայնություն (սմ)՝ 12Ստեղծման/Արտադրման վայրը՝ ՎասպուրականՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XIX դ. վերջԲարձրություն (սմ)՝ 17.2Նվիրատու՝ Գրիգոր Առաքելի ԲաբախանյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
5595/59
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-274