Կրծքազարդ

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Կրծքազարդ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Երկշերտ հաստ շղթա է, որի ամբողջ երկայնքով ամրացված են ռուսական «10»-կոպեկանոց 12 հատ մետաղադրամներ: Շղթայի դրամազարդ մասն ավարտվում է մեկական հյուսածո, հատիկանախշ գմբեթաձև ուռուցիկ ելուստներով: Շղթայի երկու ճյուղերը ավարտվում են միանալով մեկ այլ ելուստի: Նշված ելուստից կախված է ուղղանկյուն մի զարդատախտակ, որից օղակների միջոցով կախված են չորս սնամեջ գնդիկներ: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հյուսիսային Կովկաս Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1980թ. Նյութը՝  արծաթ, ոչ թ.մ. Քաշ (գր)՝  118.7 Հայտնաբերման ժամանակը՝  1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1990/6 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-388